0

Ex.

1.Մենք ունենք անգլերեն երեքշաբթի և ուրբաթ օրերին:

2.Նրանք չեն գնում լողալու երկուշաբթի օրը:

3.Ես միշտ անում եմ իմ դասերը շաբաթ և կիրակի օրերին:

4.Վահեն չի գնում դպրոց շաբաթը օրը:

5.Ես սովորաբար խաղում եմ շախմատ իմ եղբոր հետ կիրակի օրերին:

1.We have English on Tuesday and Friday.

2.They don`t go to swim on Monday.

3.I alweys do my homework on satrdays and Sundays.

4.Vahe doesn` go to school on seurday.

5.I ushely  play chess with my brother on sunday

0

EX.

Café worker- Next, please.What would you like?

Areg-          Can I  have a macaroni cheese,please?

Café worker-Yes you can,anything else?

Areg-   Yeah,I`d like some ice cream.

 Café worker    Would you like drink?

Areg-     Yes,can I have one coca-cola,please?

Café worker – OK,so that`s one macaroni cheese,one  ice cream and one coca –cola.What`s your table number?

Areg-        Table 5.How much is that?

Café worker -6000(six thousand Armenian Drams).

 Areg-    Here you are.

Café worker -Thank you,good-bye.

Areg-     Good-bye.

0

Ex.

1.It is the first of January.

2.It is the second of Febuary.

3.It is the sixth of June.

4.It is the sevent of July.

5.It is the eighth of August.
6.It is the ninth of September.

7.It is the fifth of May.

8.It is the fourth of  April.

9.It is the third of March.

10.It is the twelfth of December.

0

Ex.

1.Ես սովորաբար նախաճաշում եմ ժամը 8-ին:

2Մենք երբեմն գնում ենք կենդանաբանական այգի:

3.Ցուրտ է դեկտեմբերին և հունվարին:

4.Շոգ է հունիսին և հուլիսին:

5Սովորաբար տաք է հոկտեմբերին:

6. Մերին գեղեցիկ աղջիկ է:

1.I usually have breakfast at 8 o`clock.

2.We sometimes go to the zoom.

3.It is cold December and Janury.

4.It is hot June and  July.

5.It is usually hot in October.

6.Mary it is  beautiful gril. 

0

Թափանցիկ Ջակոմոն


Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանկցի, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց:  Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք  ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից  տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց  մի սև գունդ պտտվել:  Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը  Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը  վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա  մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի  պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում  նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց  էլի նրանից  ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է, այն ավելի  պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:

Կարծում եմ ոչ, որովհետև իր շուրջը ամեն ինչ թափանցիկ էր:

2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:

Ոչ, ցավոք հեքիաթներում ենք տեսնում այդպիսի մարդկանց:

3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:

Ոչ, ուրիշի մտքերը կարդալը վատ բան է:

4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:

Փոխաբերական իմաստով է ասում, որովհետև հեղինակը նշում է ազնվության մասին:

5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:

Պատմվածքը լավն է և ճշմարտություն է սովորեցնում մարդկամց:

6. Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:

Չի կարելի կարդալ մարդկանց մտքերը:

7. Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:

Գիշեր                                                                     ազատ

օդ                                                               Ճիշտ

միտք                                                                    չտեսնված

ջուր

Ժամանակ                                                                   Թափանկցիկ

գաղտնիք                                                                    ուժեղ

պատ                                                                   Տղամարդ

     սիրտ                                                           պայծառ

Ճակատ                                                                   երևող

Արյուն                                                                   լուռ

բանտ                                                                   ճշմարիտ

0

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում

 թոնիրը վառում, կերակուր եփում,փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:անգութ-անխիղճշ

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները:  տաքացնել-տաք-ջերմացնել

ոչնչացնել- չլինել-կործանել

 Պահպանել-պահել,

Շինել-կառուցել,  

Կոտորում-ջարդ

 խնայեցեք -պաշպանել

3.Ես սովորել եմ .որ պետք է խնայել ծառերը, ծաղիկները, այլ ոչ կեղտոտել  և ոչնչացնել բնությունը: Չպետք է վնասել բնությունը:

                                                                                                                                                                                                   

1 2 3 4 12
Skip to toolbar